ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները
Քաղաքական![ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները](/timthumb.php?src=disc/27-02-24/691eba8a8b4eddb4f12e1c4e970c8efc.jpg&w=780)
ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։
ՀՀ ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած մամուլի ասուլիսներին։
![](banners/armflix.jpg)