Հայ գործընկերներին փոխանցեցի 15 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը. Կիրալի
Արտաքին Քաղաքական![Հայ գործընկերներին փոխանցեցի 15 միլիոն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիրը. Կիրալի](/timthumb.php?src=disc/27-02-24/13b1b77e3642f65ca141e5b7ab2b5365.jpg&w=780)
Երևանում արդյունավետ քննարկումներ ունեցա Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի շուրջ:
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին:
«Հանդիպման ժամանակ փոխանցեցի ֆինանսավորման համաձայնագիրը, որը նախատեսում է 15 միլիոն եվրո հատկացնել փախստականներին բյուջետային աջակցության համար»,- նշել է նա։
![](banners/armflix.jpg)