Անյա Թեյլոր-Ջոյին քննադատել են թոփլես լուսանկարի համար
Ժամանց![Անյա Թեյլոր-Ջոյին քննադատել են թոփլես լուսանկարի համար](/timthumb.php?src=disc/27-02-24/2c6335bc2b68ed0df6ac698d965ff604.jpg&w=780)
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյին քննադատել են լուսանկարի համար, որում նա կեցվածք է ընդունել կիսամերկ վիճակում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Օրերս 27-ամյա Անյա Թեյլոր-Ջոյը սոցցանցերում սեւ ու սպիտակ լուսանկար է հրապարակել, որում հայտնվել է կորսետով, վարտիքով ու զուգագուլպաով։ Դերասանուհին կանգնել է տեսախցիկի առաջ՝ ձեռքերով փակելով մերկ կուրծքը։ Հանրությունը կտրուկ է արձագանքել «Թագուհու քայլը» սերիալի աստղի անկեղծ լուսանկարին։ Բրիտանացի լրագրող Թանիթ Քերին կադրերն անվանել է «վտանգավոր հատկապես տպավորվող երիտասարդ աղջիկների համար»։ Համացանցի որոշ օգտատերեր սկսել են մեղադրել Անյա Թեյլոր-Ջոյին նիհարություն քարոզելու մեջ։
«Դա ցավոտ և անհարմար է թվում», «Դա հպարտանալու բան չէ, պարզապես վատ օրինակ է երիտասարդ աղջիկների համար», «Սա անառողջ տեսք է կանանց համար»,- գրել են նրանք լուսանկարի տակ գտնվող մեկնաբանություններում։
![](disc/27-02-24/3a688c39d67c11e52778ba72203fae45.jpg)
![](banners/armflix.jpg)