«Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է»․ Լևոն Քոչարյան
Բլոգոսֆերա«Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին»,– այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր գործով դաատական նիստին։
«Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։ Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը»,– Տելեգրամի իր էջում գրել է Քոչարյանը: