Հայաստանը չի տեղեկացրել իր գործընկերներին ՀԱՊԿ-ի հետ կապված իր քայլերի մասին․ ՏԱՍՍ
Համաշխարհային Մամուլ![Հայաստանը չի տեղեկացրել իր գործընկերներին ՀԱՊԿ-ի հետ կապված իր քայլերի մասին․ ՏԱՍՍ](/timthumb.php?src=disc/27-02-24/fbfe44b96521d3e5bb7639b5a02ad35f.jpg&w=780)
Հայաստանը դեռևս չի տեղեկացրել իր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված իր քայլերի մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Ոչ, գործընկերներից ոչ մեկի մոտ բացատրություն կամ ծանուցում չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունները, ասել էր.
«Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցելը սառեցված հարաբերություն է: Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է ու չի աշխատում»:
![](banners/armflix.jpg)