Ամերիկացի երգչուհու համերգը չեղարկվել է ռուս երկրպագուների նվերի պատճառով
Այլ![Ամերիկացի երգչուհու համերգը չեղարկվել է ռուս երկրպագուների նվերի պատճառով](/timthumb.php?src=disc/27-02-24/c5e9029fb07cdcd157365de221753a0b.jpg&w=780)
Լիտվայում ռուս երկրպագուների նվերների պատճառով չեղարկվել է ամերիկացի երգչուհի LP-ի համերգը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կատարողի ելույթը պետք է կայանար մարտի 4-ին Կաունաս քաղաքում։ Միջոցառման չեղարկման պատճառ է դարձել տեսանյութը, որը կատարողը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Դրանում նա ցուցադրել էր ռուսաստանցի երկրպագուների կողմից իրեն նվիրած հուդին: Հագուստի վրա պատկերված էր ռուսական դրոշի գույներով ներկված նավ:
Համերգի կազմակերպիչները դիմել են նաև մյուս արտիստներին, ովքեր նախատեսում են ելույթ ունենալ Լիտվայում՝ ընդգծելով, որ չեն հանդուրժելու նրանց կողմից ՌԴ–ին աջակցությունը։
![](banners/armflix.jpg)