Հայ գեղասահորդները Թայփեյում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը
Սպորտ![Հայ գեղասահորդները Թայփեյում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը](/timthumb.php?src=disc/28-02-24/26f6a413e5a488e63cd3041e4054d8ce.jpg&w=780)
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Թայփեյում կայանալու է գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Միքայել Սալազարյանը և Քրիստինա Դոբրասերդովա / Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգը։
Նրանք արդեն Թայփեյում են, անցկացրել են իրենց առաջին պարապմունքները և պատրաստվում են ելույթներին։
Միքայել Սալազարյանի կարճ ծրագիրը տեղի է ունենալու փետրվարի 29-ին Թայփեյի ժամանակով 12:30, իսկ ազատ ծրագիրը մարտի 2-ին, ժամը 16:15-ին։
Քրիստինա Դոբրասերդովա / Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգի ռիթմիկ պարը տեղի կունենա մարտի 1-ին Թայփեյի ժամանակով 12:00-ին, իսկ ազատ ծրագիրը մարտի 2-ին, ժամը 12:00-ին։
![](banners/armflix.jpg)