Պոչետինոն խնդրանքով դիմել է Չելսիի երկրպագուներին
Սպորտ![Պոչետինոն խնդրանքով դիմել է Չելսիի երկրպագուներին](/timthumb.php?src=disc/28-02-24/f787bb37004c5cd0afaea8651d5c3a10.jpg&w=780)
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Լիդս Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Այո, մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Անշլագ է սպասվում և հաճելի մթնոլորտ։ Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը, բայց մենք կրկին նրանց օգնության կարիքն ունենք։ «Լիդսին» կաջակցեն հինգ հազար երկրպագուներ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 28-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Հիշեցնենք, որ 1/32 եզրափակչում Պոչետինոյի թիմը 4։0 հաշվով հաղթել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեստոն Նորթ Էնդին», իսկ 1/16 եզրափակիչ փուլում 3։1 հաշվով առավելության է հասել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
25 խաղից հետո «Չելսին» ԱՊԼ-ում 35 միավորով 11-րդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (60 միավոր):
![](banners/armflix.jpg)