Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում
Քաղաքական![Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում](/timthumb.php?src=disc/28-02-24/cb866a4ea07ebd327f193664d34c2cc4.jpg&w=780)
Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ ԱԺ նիստում քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը։
Մասնակցած բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, սակայն ձայների քանակը բավարար չէր ընտրվելու համար։
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էչ Դավիթ Բալայանի թեկնածությունը։
![](banners/armflix.jpg)