Ինչո՞ւ է Հայաստանը համաձայնել եռակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայում
Քաղաքական![Ինչո՞ւ է Հայաստանը համաձայնել եռակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայում](/timthumb.php?src=disc/28-02-24/39f2a0dac556585696eb29c3e58e223c.jpg&w=780)
Վարչապետ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը համաձայնել Գերմանիայում անցկացնել եռակողմ հանդիպում.
«Ինչո՞ւ Գերմանիայում, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է, վերջինս ստորագրել է 3 կարևոր սկզբունք` ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը պիտի լինի Ալմա Աթայի հռչակագիրը, կոմունիկացիաները պետք է գտնվեն անցման երկրների սուվերենության և իրավազորության ներքո, գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով, որոնց տարածքով անցնում են»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ եթե որևէ միջնորդ այս շրջանակից փորձելու է դուրս բերել, ապա Հայաստանի համար դա ընդունելի չէ։
![](banners/armflix.jpg)