Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռան․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար![Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռան․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց](/timthumb.php?src=disc/28-02-24/6cbbda456eb1068f248524bd78d8c1ca.jpg&w=780)
Երեկ՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ․-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ․-ին և անչափահաս Միշել Հ․-ին, ում տարիքը պարզվում է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)