Վրաստանում դատապարտել են ԱՄՆ–ի երկակի ստանդարտները
Աշխարհ![Վրաստանում դատապարտել են ԱՄՆ–ի երկակի ստանդարտները](/timthumb.php?src=disc/28-02-24/1d5795a2eee88c4b8266ab33460571c8.jpg&w=780)
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սոզար Սուբարին քննադատել է ԱՄՆ-ին Թբիլիսիի հետ կապված երկակի ստանդարտների համար։ Այս մասին գրում է «Sputnik Վրաստան» տելեգրամյան ալիքը։
Պատգամավորը նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Վրաստանին Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար։ Միաժամանակ, ըստ Սուբարիի, ԱՄՆ-ն ավելի քան կես դար ունի նմանատիպ պայմանագիր Չինաստանի հետ։
«Եթե Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ընդունելի է նրանց կամ ԵՄ-ի համար, ապա ինչո՞ւ է դա անընդունելի Վրաստանի համար։ Ինչո՞ւ են մեզ համար տարբեր չափանիշներ սահմանում»,– նշել է նա։
![](banners/armflix.jpg)