Խոշոր հրդեհ՝ Չարենցավան քաղաքում
Արտակարգ Պատահար![Խոշոր հրդեհ՝ Չարենցավան քաղաքում](/timthumb.php?src=disc/29-02-24/096bc588675f1afce7f953ef9dce7300.jpg&w=780)
Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)