Գրեփլինգի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Մայիս Ներսեսյանը նորամուտը կնշի ММА-ում
ՍպորտԳրեփլինգի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Մայիս Ներսեսյանը նորամուտը կնշի խառը մենամարտերում՝ ММА-ում:
Հայ մարզիկը մենամարտ կանցկացնի մարտի 2-ին Թբիլիսիում կայանալիք GFC 26 մրցաշարում, հայտնում է խառը մենամարտերի վրացական լիգայի մամուլի ծառայությունը: 32-ամյա Ներսեսյանի մրցակիցը կլինի վրացի Դավիթ Լորթքիփանիձեն (2-0):
GFC 26-ի գլխավոր մենամարտում էլ Վրաստանը ներկայացնող հայ մարտիկ Միխայիլ Սաժինյանը (12-2) կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտու համար կպայքարի պարագվայցի Քրիստիան Տորեսի հետ (16-13):