Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աթլետիկայի վարկանիշային առաջնությունում
Սպորտ![Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աթլետիկայի վարկանիշային առաջնությունում](/timthumb.php?src=disc/01-03-24/1132b864ca4481c8efe12ec334b5621e.jpg&w=780)
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աշխարհի վարկանիշային առաջնությունում:
Շոտլանդական Գլազգո քաղաքում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Մկրտչյանն օլիմպիական քվոտայի համար պետք է 1500 մ վազքատարածությունը հաղթահարի 3,33.50 ժամանակահատվածում:
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում հաղթել է 1500 մ վազքատարածությունում՝ ցույց տալով 3,45․55 րոպե արդյունք։
![](banners/armflix.jpg)