Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի
Քաղաքական![Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի](/timthumb.php?src=disc/01-03-24/a3c9e04e49c5077b100ac0e08980bb8d.jpg&w=780)
Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի:
Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։
Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը՝ այդ թվում նաև անվճար տարածքների հատկացումը:
![](banners/armflix.jpg)