Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան
Արտաքին Քաղաքական![Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան](/timthumb.php?src=disc/01-03-24/c6c94712c2cedef5f9eade9a492438a7.jpg&w=780)
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Թուրք նախարարը նշել է, որ «դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ», և «միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար»։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։
![](banners/armflix.jpg)