Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել
Աշխարհ![Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել](/timthumb.php?src=disc/01-03-24/76b50da1dc7f04a9603db59e9e6e5027.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեզերվում գտնվող ՌԴ քաղաքացիներին զորակոչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«2024 թվականին ռեզերվում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կոչ անել ռազմական պատրաստություն անցնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,– ասվում է փաստաթղթում։
Զորահավաքն ամենամյա է և նախատեսված է պահեստազորի մարտական պատրաստության բարելավման նպատակով:
![](banners/armflix.jpg)