Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ կնոջ դի է հայտնաբերվել ջրանցքում
Արտակարգ Պատահար![Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ կնոջ դի է հայտնաբերվել ջրանցքում](/timthumb.php?src=disc/01-03-24/ae11c2a6cea944f4a3ed14a844ed43e0.jpg&w=780)
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով:
Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գ․ Ա.-ի դին:
Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով:
![](banners/armflix.jpg)