Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»
Աշխարհ![Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»](/timthumb.php?src=disc/01-03-24/34fc0dcc41d33f82e40b6a73646c46c7.jpg&w=780)
2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում, հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։
Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց համար մաքսատուրքերը կնվազեն։
Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։
![](banners/armflix.jpg)