Միրզոյանը և Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
Արտաքին Քաղաքական![Միրզոյանը և Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները](/timthumb.php?src=disc/01-03-24/dd72ec35233c20d58b59cce31ea066a6.jpg&w=780)
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:
![](banners/armflix.jpg)