Ադելի ոճաբանը կօգնի Մեգան Մարքլին վերադառնալ Հոլիվուդ
Այլ![Ադելի ոճաբանը կօգնի Մեգան Մարքլին վերադառնալ Հոլիվուդ](/timthumb.php?src=disc/01-03-24/cdf9ef2231f93ea307bcc3135e08496a.jpg&w=780)
Սասեքսի դքսուհի և դերասանուհի Մեգան Մարքլն իր մոտ աշխատանքի է վերցրել երգչուհի Ադելի ոճաբանին։ Այս մասին հայտնում է նորաձեւության լրագրող Լորեն Շերմանը։
Շերմանը ենթադրել է, որ բրիտանացի արքայազն Հարրիի կինը դա արել է Հոլիվուդում իր կարիերան վերսկսելու համար։
Փորձագետը նշել է, որ թագավորական ընտանիքում ապրելու ընթացքում Մարքլին արգելված է եղել օգտվել ոճաբանի ծառայություններից։ Այժմ 42-ամյա աստղը կաշխատի ոճաբան Ջեյմի Միզրահիի հետ։
![](banners/armflix.jpg)