Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին
Սպորտ![Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին](/timthumb.php?src=disc/02-03-24/8a0be23543df6e56f18fbf67f1f9d1a8.jpg&w=780)
WBC Armenia-ի անդամ Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին:
Միջին քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Քուինտոն Ռանդալի նկատմամբ, հաղորդում է WBC Armenia-ն։
Այս հաղթանակը Գոռ Երիցյանի համար 18-րդն էր կարիերայում։ 29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել։
![](banners/armflix.jpg)