Իսրայելն ԱԹՍ-ով գրոհել է Լիբանանի տարածքը. երեք մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ![Իսրայելն ԱԹՍ-ով գրոհել է Լիբանանի տարածքը. երեք մարդ է զոհվել](/timthumb.php?src=disc/02-03-24/76c73ad47dc1fb601fc4476f765eaf3f.jpg&w=780)
Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ զոհվածների ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել սահմանամերձ Նակուրա քաղաք տանող ափամերձ ճանապարհին։ Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են սահմանամերձ Բլիդա գյուղի դիրքերը։ Այս հարվածներից սպանվել է մինչև չորս «Հըզբոլլահի» մարտիկ:
![](banners/armflix.jpg)