ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո
Սպորտ![ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո](/timthumb.php?src=disc/02-03-24/a8bd9af3e77d87fdb37617ccfbb1e3b2.jpg&w=780)
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խիստ բացասաբար է տրամադրված ֆուտբոլում, այսպես կոչված, կապույտ քարտերի ներդրման՝ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) առաջարկին:
Տուգանքի այդ տեսակն առաջարկվում է կիրառել այն դեպքերում, երբ խաղացողները կկատարեն մրցակցին հեռանկարային գրոհ անցկացնելու հնարավորությունից զրկող մարտավարական խախտում կամ անհամաձայնություն կդրսևորեն մրցավարի որոշման վերաբերյալ: Կապույտ քարտը ենթադրում է, որ ֆուտբոլիստը պետք է 10 րոպեով հեռացվի խաղադաշտից: Խաղի ընթացքում երկու կապույտ կամ մեկական դեղին և կապույտ քարտ ստացած մարզիկն անմիջապես արժանանալու է կարմիր քարտի և զրկվելու է հանդիպումը շարունակելու իրավունքից:
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը նոր կարգի ներդրման հարցը ՖԻՖԱ-ի հետ քննարկել է այսօր՝ մարտի 2-ին, Շոտլանդիայում կայացած իր տարեկան ընդհանուր ժողովում: Հեղինակներն այս առաջարկը մտադիր են փորձարկել ցածր լիգաներում, իսկ հաջորդ մրցաշրջանից՝ ներդնել նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում։
![](banners/armflix.jpg)