Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին «Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ) Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը 

Արևմուտքի հեռու գնացող ծրագիրը. Թուրքիան տարածաշրջանում կփոխարինի ՌԴ-ին

Վերլուծական

Արցախում 2020 թվականի պատերազմը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում՝ Թուրքիայի դիրքերի առաջխաղացման առումով: Անկարան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից, ինչպես նկատում ենք, Արևմուտքի կուրացիայի ներքո ակտիվացել է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որը պետք է դիտարկել Արևմուտքի գլոբալ ծրագրերի պրիզմայի ներքո, այն է՝ Արևմուտքը իրագործում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու և Հարավային Կովկասի նայողի դերում Թուրքիային նշանակելու իր ծրագիրը:

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով քննարկումներն ակտիվացել են Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտ ձևավորել, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի մասին։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է, հայտարարել է, որ «մենք պետք է շտկումներ անենք մեր մոտեցումներում»: Սակայն, առաջ մղելով Արևմուտքի օրակարգը և փորձելով ՌԴ-ն տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով, ՀՀ իշխանություններն աչք են փակում դրանից բխող հնարավոր լուրջ վտանգների վրա: Եթե համառոտ նկարագրենք Անկարայի հավակնությունները Երևանի նկատմամբ, ապա դրանք հանգում են երեք հիմնական կետերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը, 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը (որով անցնում է այսօրվա սահմանը երկու պետությունների միջև) ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի դիրքորոշմանը համապատասխան: Արցախի հարցում Անկարան ու Բաքուն մասամբ հասան իրենց նպատակին, սակայն մյուս երկու խնդիրները Թուրքիայի համար լուծված չեն, ու ակնհայտ է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի ճնշում գործադրել այդ հարցերում, հատկապես, եթե նրա դիրքերը տարածաշրջանում ամրապնդվեն:

Իսկ ինչպե՞ս է Արևմուտքը պատկերացնում այդ գործընթացը: Օրեր առաջ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևում առաջարկել էր հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդների գործուղել: Պարզ է, որ այս ամենը տանում է ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելուն և այն սկզբում դիտորդներով, այնուհետև ՆԱՏՕ զինվորականներով փոխարինելուն: Իսկ ո՞ր երկիրն է տարածաշրջանում ներկայացնում ՆԱՏՕ-ն, ճիշտ է՝ Թուրքիան: Ստացվում է, որ ՀՀ դրեյֆը դեպի ՆԱՏՕ ոչ այլ ինչ է, քան դրեյֆ դեպի Թուրքիա: Տարածաշրջանի նայող նշանակվելուց և ռուսական գործոնի չեզոքացումից հետո Անկարային ոչինչ չի խանգարելու Ադրբեջանի հետ մեկտեղ իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Մյուս կողմից Արևմուտքը ցանկանում է ՌԴ–ի և նաև Իրանի փոխարեն Անկարային դարձնել ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր: Առաջին քայլն այս առումով արդեն արվել է: Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական էքսպանսիայի առաջին փուլ, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական մերձեցումից շահելու են միայն Արևմուտքը և Թուրքիան, իսկ Հայաստանը հայտնվելու է նոր անվտանգային և տնտեսական մարտահրավերների առջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկումՈւրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին ԿոլոնաՄուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքումՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. ԳևորգյանԵրևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվիԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին«Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ)Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըՀայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանըԼեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ ՓաշինյանԴատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամԳազ չի լինելուԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆՀայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա ԱյվազյանՄիկա Բադալյանին արտաքսել են ՄոլդովայիցՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցՀայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետԱշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովումՀովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնելԳնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. ՓաշինյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրոԲա ձեզ թվում է, թե ժեխը պիտակ է կամ վիրավորա՞նք, բացարձակ, դա իրականություն է․ փաստաբանԼարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱմփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըԿիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .ՂազարյանԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի ԿիպրոսումԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանԱյսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելուՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՊարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղելՎրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել էՊետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան«Ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին». քաղաքագետՀետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում․ համայնքապետՔննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրողՓոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեցԿամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հետևել է շինարարական աշխատանքինԳյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրելՓոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքիցԵվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնումԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԼուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձեւակերպված․ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այցելել է Գեղարքունիք
Ամենադիտված