Լավրովը հայտնել է՝ Երևան-Բաքու հարաբերություններում ինչից է կախված առաջընթացը
Արտաքին Քաղաքական![Լավրովը հայտնել է՝ Երևան-Բաքու հարաբերություններում ինչից է կախված առաջընթացը](/timthumb.php?src=disc/02-03-24/c0fcea3db90c88fbb35949091e9c00cf.jpg&w=780)
«Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված է նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»: Այս մասին Անթալիայում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ադրբեջանը հաստատում է պատրաստակամությունը լուծելու բոլոր խնդիրները՝ համաձայն մի շարք եռակողմ հայտարարությունների, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով»,-ասել է Լավրովը։
![](banners/armflix.jpg)