Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով
Արտաքին Քաղաքական![Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով](/timthumb.php?src=disc/02-03-24/890a0a5fbe0b0c15e9986e4aadd60ab7.jpg&w=780)
«Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կհայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սպասում ենք, որ պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը։ Ասում են՝ դե ֆակտո կսառեցնենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե ուզենք, դե յուրե կսառեցնենք։ ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքրում է, քանի որ մենք այնտեղից ստանալու բան ունենք»։
Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և իրականացնել փոխադարձ հիմունքներով այն համաձայնագրերը, որոնք մեզ միավորում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում», - ասել է Լավրովը։
![](banners/armflix.jpg)