Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «GAZ» և «Howo» մակնիշների բեռնատարները․ կա տուժած
Արտակարգ Պատահար![Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «GAZ» և «Howo» մակնիշների բեռնատարները․ կա տուժած](/timthumb.php?src=disc/02-03-24/863472b111e7841977901bc79cac4c10.jpg&w=780)
Մարտի 2-ին, ժամը 13:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, բախվել են «GAZ» (վարոդ՝ Հ. Ա. ծնված 1998 թ.) և «Howo» (վարորդ՝ Պ. Ղ.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «GAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան։
![](banners/armflix.jpg)