Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ
Արտակարգ Պատահար![Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ](/timthumb.php?src=disc/02-03-24/d9d8bbc4799547868b98117177152dd3.jpg&w=780)
Մարտի 2-ին, ժամը 14։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 80 քմ) կառուցատարրերը և խոտածածկույթ (մոտ 2000 քմ):
![](banners/armflix.jpg)