Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը
Քաղաքական![Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը](/timthumb.php?src=disc/02-03-24/dd49e315c6b1a80996b9617f158100a1.jpg&w=780)
Մարտի 2-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացումը։ Այս մասին հայտնի է դարձել դպրոցի տարածած հայտարարությունից։
Բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ԱԽ քարտուղարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։
![](banners/armflix.jpg)