Վթարային ջրանջատում մարտի 3-ից 4-ը
Հասարակություն![Վթարային ջրանջատում մարտի 3-ից 4-ը](/timthumb.php?src=disc/03-03-24/37d0e96ebbac927e0851ef616e42be3b.jpg&w=780)
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 3-4-ը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 4-ը 10:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Նորակերտ, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
![](banners/armflix.jpg)