Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է
Հասարակություն![Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է](/timthumb.php?src=disc/03-03-24/e6d69785933b6700d346f5b422b4212e.jpg&w=780)
Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, օրվա ընտրությունը կապված է 1973թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
«Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։
![](disc/03-03-24/9f61d2c8274a8368631005119a06e3c0.jpg)
![](disc/03-03-24/6b885fbcacd4f29c11378f5780f4e43c.jpg)
![](disc/03-03-24/e09813735fbd5670aae642cfdb928d4a.jpg)
![](disc/03-03-24/62f165361180fd0c65caf711106fad9d.jpg)
![](disc/03-03-24/ef7384b58e8c6baa670e5bb32e9b5954.jpg)
![](disc/03-03-24/c1cecfe49a34d9c08cd93b8ddbf460ab.jpg)
![](disc/03-03-24/6738a7a6e7695d8aed3138069bcb316a.jpg)
![](banners/armflix.jpg)