Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր
![Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր](/timthumb.php?src=disc/03-03-24/9a1310047fce86dcc3825cacb5c5d534.jpg&w=780)
Ս.թ. մարտի 2-ին Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որից հետո մասնակցեց Ամերիկայի Հայ Աետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
![](disc/03-03-24/958ee26bae2b2a01524fc4ad8b663bb7.jpg)
![](disc/03-03-24/e778103b548e9d0e738384d51c348004.jpg)
![](disc/03-03-24/133f7e534293036715b391b9e0b042c2.jpg)
![](disc/03-03-24/14f6ca829522f2a232330de747dc0147.jpg)
![](banners/armflix.jpg)