Հրդեհ Նորամարգ գյուղում
Արտակարգ Պատահար![Հրդեհ Նորամարգ գյուղում](/timthumb.php?src=disc/03-03-24/e16034082f655a7b0f5abf2ecf20041b.jpg&w=780)
Մարտի 3-ին, ժամը 10:35-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։
![](banners/armflix.jpg)