Ալ Ֆատեհը ոչ-ոքի է խաղացել Ալ Ահլիի հետ, Սելարայանն ամբողջական հանդիպում է անցկացրել
ՍպորտՍաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ալ Ֆատեհը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ալ Ահլիի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ալ Ֆատեհի» կազմում աչքի է ընկել Քրիստիան Տելոն, իսկ տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Սեն Մաքսիմենը։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է հարձակվող Լուկաս Սելարայանը:
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 31 միավորով 7-րդն է առաջնության մրցաշարային աղյուսակում։