Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան

Блогосфера

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է հրապարակել։

«Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…

Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների և ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս:

Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին: Սակայն էլ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր և գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում։

Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչև 4 բալ:

 

Եվ այսպես:

 

Առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ և արդար ընտրություններով ձևավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին՝ Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է:

 

Մեկ այլ հարցով՝ «արդյո՞ք ընտրված ղեկավարը և ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը», Հայաստանը նորից ընդամենը 2 բալ ունի հնարավոր 4-ից՝ փաստելով, որ մեր երկրի կառավարումն ամբողջությամբ չի իրականացվում կառավարող մարմինների կողմից:

 

Հաջորդ հարցադրումներով ստացված գնահատականներն ապտակ են ռեժիմի հակակոռուպցիոն պայքարին: FH-ը փաստում է, որ Հայաստանում պաշտոնեական կոռուպցիայի դեմ պատնեշները հազվադեպ են քննվում, թեպետ առկա են հստակ ապացույցներ նրանց չարաշահումների մասին:

 

Բաց և թափանցիկ գործելու ցուցանիշով Նիկոլի կառավարությունը նորից մի ճմրթած գնահատական է ստանում՝ 2-ը՝ 4-ից, և նշվում են բազմաթիվ ահազանգեր լրագրողների և լրատվամիջոցների կողմից ինֆորմացիա ստանալու և տարածելու հարցում:

 

Սակայն այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ (!) 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ (!) 4-ից:

Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:

Դաժան և թիրախային կերպով քննադատվում է նաև ԲԴԽ-ն՝ յուր ղեկավարով: Զեկույցում նաև արձանագրված է, որ «իշխանություններն ընտրողաբար են կիրառում օրենքը, և պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները»: Զեկույցի՝ դատական իշխանության մասին հատվածը գրեթե ամբողջությամբ համընկնում է ընդդիմության և քաղհասարակության կողմից հնչող քննադատությունների հետ:

Ի մի բերելով զեկույցի մանրամասն վերլուծությունը՝ փաստում ենք, որ Հայաստանում «ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում: Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ:

Իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրեմ: Պատկերացրեք, գնացել եք բժշկի, ով ամբողջությամբ հետազոտելուց հետո ձեզ ասում է, որ դուք լիակատար առողջ եք, ձեր շենքի ամենաառողջ բնակիչն եք, չկա ձեզ նման առողջ մեկն ամբողջ քաղաքում: Սակայն հիվանդության պատմության մեջ նա գրելու է իրականությունը, որ դուք շաքար ունեք, լեղապարկի քարեր, ինֆարկտ եք տարել, տառապում եք թութքից, և արտաարգանդային հղիության նշաններ կան:

Ահա այսպիսին է վիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ. Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ»,- նշված է հոդվածում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное