Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին Կիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ) Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ) Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավոր 

Փաշինյանի և Արևմուտքի համատեղ խաղն ընդդեմ Իրանի կարող է թանկ նստել Հայաստանի վրա

Վերլուծական

Վերջին օրերին Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավը։ Դրա առաջնագծում են կա՛մ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կա՛մ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ և ինչն էլ ավելի կարևոր է՝ ունեն ընդգծված պրո-արևմտյան կողմնորոշում: Հիմնական թեզերը, որ փորձում են հրամցնել հայ հանրությանը, հետևյալն են՝  Իրանն Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա՝ Հայաստանը կմնա շրջափակման մեջ, Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Ավելորդ է նշել, որ այս քարոզչական արշավը ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի՝ Հայաստանը ՌԴ-ից և Իրանից անջատելու, այս երկու երկրների լծակները Հարավային Կովկասում զրոյի հասցնելու ծրագրի տրամաբանության մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Սակայն, ՀՀ իշխանությունները սպասարկելով Արևմուտքի օրակարգը՝ մոռանում են այդ հանգամանքի մասին և անում քայլեր, որոնք անկասկած չեն բխում ՀՀ պետական շահերից: Թեհրանը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ խորացող սիրախաղին: Շաբաթներ առաջ Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլլահիանը նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել:

«Ռահբորդե Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «Հաշվի առնելով  Մոսկվայի աճող դժգոհությունն իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱՊԿ–ից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունն իր երկրի հյուսիսային սահմաններում սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից, մտավախություն կա, որ տարածաշրջանում կսկսի հերթական լարվածությունը»։

Դեպի Արևմուտք դրեյֆի և Իրանի հետ հարաբերությունները սառեցնելու արդյունքում Հայաստանը ոչ միայն հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ, այլ նաև լուրջ հարվածի տակ է դնելու երկրի ողջ հարավը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը էքսպանսիոնիստական ծրագրեր ունի նաև Սյունիքի մարզի հետ կապված և այդ ծրագրերի իրականացմանը մեծապես խոչընդոտել է հենց Թեհրանի հստակ և սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն Իրանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում Անկարայի դիրքերի ամրապնդման հնարավորություն, ինչը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի առաջացման անխուսափելի արդյունքը։ Վերջինս  ուղղակի սպառնալիք Է ԻԻՀ անվտանգության համար, քանի որ այդպիսով երկրի հյուսիսային սահմանները, մասնավորապես՝ հյուսիս-արևմուտքը, փաստացի կհայտնվի թուրքական շրջապատման մեջ։ Այս առումով ՀՀ և ԻԻՀ շահերը համընկնում են, սակայն, դեռևս: Եթե Փաշինյանը շարունակի Արևմուտքի հետ քաղաքական սիրախաղը, հաշվի չառնելով իրանական կողմի մեսիջներն ու շահերը, ապա ակնհայտ է, որ Թեհրանին այլ բան չի մնալու, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ: Առաջին ծիծեռնակն արդեն իսկ կա: Երեկ,  Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել: Թերևս ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր և վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար այդ նոր էջը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ամենադիտված