Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը 

Ավինյանի ու թիմակիցների գաղտագողի և թիկունքից հարվածները երևանցիներին

Վերլուծական

Այսօր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգել են, որ Երևանի քաղաքապետարանը գաղտագողի ձևով ֆինանսաբյուջետային հանձնաժողովից մեկ ժամ առաջ բերել, ներկայացրել է տրանսպորտի թանկացման փաթեթը` առանց քննարկման, առանց լուրջ հիմնավորման և պատրաստվում է գալիք նիստում այն դնել քվեարկության և ընդունել: Մինչ այդ էլ քաղաքապետարանը հայտնել էր, որ երևանցիների դատին են ներկայացնելու տրանսպորտի ուղևարձի թանկացման լրամշակված փաթեթը, որը պարզվեց գրեթե նույնչափ է հարվածելու քաղաքացիների գրպանին, որքան որ նախատեսված էր ամիսներ առաջ ներկայացված և երևանցիների կողմից քննադատված նախագծով: 

Սա առաջին դրվագը չէ, երբ Տիգրան Ավինյանն ու թիմակիցները երևանցիներից գաղտագողի քայլեր են կատարում: Կարմիր գծերի թանկացման մասին էլ մայրաքաղաքի բնակիչներին նախապես որևէ մեկը տեղյակ չէր պահել, հանրային քննարկման այդ հարցը չէր դրել և այնուհետև բոլորին փաստի առջև էին կանգնեցրել: Դեռ չենք խոսում այն մասին, որ երևանցիների գրպանին հարվածելու իրենց նպատակների մասին Ավինյանն ու ՔՊ-ականները չեն բարձրաձայնել նաև նախընտրական շրջանում: Հակառակ դեպքում՝ դժվար թե հայտնվեին ավագանինում:

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Թափանցիկ աշխատելու մասին պատեհ և անպատեհ առիթներով ելույթ ունեցող ՔՊ-ականները ի դեմս Ավինյանի և իր թիմակիցների  տարեսկզբից արդեն ոչ մրցակցային ընթացակարգերով 14 գնում են կատարել: Օրինակ, հունվարի 29-ին քաղաքապետարանը մեկ անձ գնման ընթացակարգով «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է 20 միլիոն դրամով իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ: Ի դեպ, ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։ Փետրվարի 2-ին նույն ընթացակարգով և 4 միլիոն 800.000 դրամով «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից գերատեսչությունը գնել է ծրագրերի կառավարման համակարգչային ծրագրային փաթեթներ:

Փետրվարի 6-ին քաղաքապետարանն առանց մրցույթի պայմանագրեր է կնքել նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ՝ էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարելով 17 միլիոն 280.000 դրամ«Հայկյան ծրագրեր» ՍՊԸ-ի հետ՝ համակարգի ներդրման ծառայությունների դիմաց վճարելով 13 միլիոն 824.100 դրամ, և քաղաքապետի կողմից կառավարվող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ՝ մի դեպքում՝ 6 միլիոն դրամով պատվիրակելով հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման աշխատանքներ, մյուսով՝ 1 միլիոն դրամով՝ Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումների ձևավորման ծառայություններ: Փետրվարի 26-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար գերատեսչությունը «Թայմ» ՍՊԸ-ի հետ կնքում է 1 միլիոն 400.000 դրամ գնով պայմանագիր, իսկ փետրվարի 29-ին՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ էլ կնքված պայմանագրով Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայության համար՝ հատկացնելով 54 միլիոն 538.800 դրամ: Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանը Կանանց տոնին նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայություններ է պատվիրակում «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ին՝ 2 միլիոն 112.000 դրամ արժողությամբ. այդ գումարով նախատեսվում է 3 թատերական ներկայացումների ցուցադրություն:

Կարծես թե, երևանցիներից գաղտագողի գործելը դարձել է Ավինյանի և նրա ղեկավարած կառույցի նոու-հաուն: Միակ բանը, ինչով ընտրություններից մինչ այս պահը աչքի է ընկել իշխանական ավագանին, երևանցիների մեջքի հետևում ընդունված ոչ պոպուլյար և բնակչության սոցիալական բեռը ավելացնող որոշումներն են և ինչպես երևում է՝ ՔՊ-ականների դուխը չի հերիքում այդ որոշումները ընդունելը բացեիբաց և վերջին շրջանում երևանցիներին նման նվերներն արվում են բացառապես թաքուն՝ քաջ գիտակցելով, թե ինչ հանրային ռեզոնանս կարող է առաջանալ իրենց անհաշվենկատ և քաղաքացիների շահերին հարվածող որոշումներից...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Ամենադիտված