Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան 

«Նիկոլը ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»». Աշոտյան

Քաղաքական

«Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումը Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստը այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են, այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։ Նիկոլ-Ալիև հարաբերությունները այդպիսին չեն»,- Aravot.am–ի հաղորդմամբ՝ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողականից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպես է պատասխանել է քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են գերի ընկած ադրբեջանցուն արտահանձնել:

Ըստ Աշոտյանի, ադրբեջանցու միակողմանի արտահանձնումը ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները վերադարձնելու հայ գերիներին չի կատարում. «Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օհ հրա՜շք , անհիմն դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ Ադրբեջանի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։ Այսինքն, Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»:

Քաղաքացի Նորայր Սարգսյանը հարցրել է՝ Սոչիում Սիմոնյան Մարգարիտան մտցրեց ցեխը մեր երիտասարդներին՝ ասելով, որ Նիկոլը հայ ազգի կործանման պատճառն է, երբևէ մենք ունեցե՞լ ենք նման խայտառակ դիվանագիտական հրապարակային անհաջողության և ի՞նչ էր նա ցանկանում ակնարկել։ Աշոտյանը պատասխանել է, որ Մարգարիտա Սիմոնյանի խոսքը Սոչիում իրեն հատվածական  է հասել. «Բայց կարիք չկա հասնել Սոչի, լսել ուրիշներին, հասկանալու համար այդ պարզ ու դառը իրողությունը, որ Փաշինյանը կործանեց մեկ հայկական պետություն` Արցախը, իսկ հիմա արագ տեմպերով կործանում է Հայաստանը։ Նիկոլը մեզ տանում է պատմության սպանդանոց, և սա ուրիշները չէ, որ պիտի մեզ բացատրեն։ Անկախ ամեն ինչից, այդ բոլոր «ուրիշները» ունեն սեփական շահերը, որոնք փաթեթավորում են իրենց սրտացավության և հոգատարության մեջ։ Հայ ժողովուրդը պարտավոր է ինքը լուծել այս հարցը, որպեսզի հետո ոչ մեկին չմեղադրի կամ պարտական չլինի»:

Քաղաքացի Կարեն Սերոբյանի հարցին, թե ի՞նչ քաղաքական վեկտոր է բռնել այս իշխանությունը, ինչի՞ են խաղում լարի վա՝ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ բարդ են գործընթացները, Փաշինյանի նպատակները պարզ են. Ցանկացած գնով մնալ իշխանության։ Այս արկածախնդրության հիմքում թե խելքի, թե բարոյական ճգնաժամն է իր և իր թիմի մոտ, որովհետև նման սալտոների իրական գինը վճարելու է հայ ժողովուրդը, այդ թվում` իր զավակների կյանքով։  Նիկոլը իրականում եվրոպամետ չէ, նա չի կրում եվրոպական քաղաքակրթական արժեքները, նա ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»։ Նա փորձում է խաբել ոչ միայն պատմությանը, այլև աշխարհագրությանը։ Հավատացեք, որ երկուսն էլ, թե՛ պատմությունը, թե՛ աշխարհագրությունը դաժան են իրենց կանոնները և օրենքները անարգողների նկատմամբ։ Փաշինյանը սիրում է ասել, որ  «նավը ուզում է հասնել նավահանգիստ»։ Բայց արդյո՞ք նավերի ֆունկցիան նավահանգստում լռվելն է … Նավերը նավարկելու համար են, իսկ նավահանգստում մնացածները կամ թանգարան են դառնում, կամ ջարդոն»:

Մեկ այլ քաղաքացի՝ Նարինե Սահակյանը հարցրել է՝ բացահայտ ատելության խոսք է սկսվել ՌԴ-ի դեմ, ինչի՞ կբերի այս քաղաքականությունը, մենք մինչև ե՞րբ ենք ունենալու մահեր և կորուստներ՝ Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտությունը, բայց անհերքելի է, որ 2018-ին և 2021-ին  Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում Ռուսաստանի համաձայնությամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մեկին գցելու է իր գեոպոլիտիկ խաղերի մեջ, և այլևս անթաքույց է, որ նա ընտրել է Արևմտյան բևեռը։  Հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018-ի միտինգներին ինքնամոռաց հիշատակվում և հրճվում Մարիա Զախարովայի մեկնաբանություններով, ինչպես խախտելով ՀՀ Սահմանադրությունը Սիրիա ուղարկվեց հայկական զորախումբ, ինչպես էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով և այլն։ Զավեշտ է, երբ իրենց հակառուսականությանը Փաշինյանը և իր թիմը հիմա հրամցնում է մեզ որպես «սուվերենության, անկախության համար պայքար»։ Ադրբեջանը և Թուրքիան կանոնավոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, սակայն Նիկոլը համառորեն լուռ է այս ուղղությամբ, ավելին, նաև համաձայնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, օրենքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։ Եվ այս ֆոնի վրա ինքնիշխանության համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը իրականությանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո, մենք կախված ենք Ռուսաստանից ճիշտ այնպես, ինչպես Կանադան ԱՄՆ-ից, Մոնղոլիան Չինաստանից, Խորվաթիան Գերմանիայից»:

Ըստ Աշոտյանի, Հայաստանը չունի որևէ ռեսուրս ներգրավվելու գեոպոլիտիկ պատերազմի մեջ ՌԴ-ի և Արևմուտքի միջև ոչ մարդկային, ոչ տարածքային, ոչ բնական պաշարների. «Հայաստանը չունի նաև ոչ մի շահ դառնալու գեոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքով
Ամենադիտված