Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր 

Ինչպես «հեղափոխականները» խաբեցին երևանցիներին

Վերլուծական

2018-ին՝ Թավշյա հեղափոխության օրերին և դրա հաղթանակից ամիսներ անց էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները տարաբնույթ խոստումներ էին տալիս հանրության տարբեր շերտերին: Թերևս ամենաշատը հեղափոխական թիմի անդամները փորձում էին շահել քաղաքամայր Երևանի բնակիչների սիրտը: Անհնար է նույնիսկ թվարկել այն բոլոր գեղեցիկ հավաստիացումները, որոնք այդ օրերին լսեցին երևանցիները, սակայն կարող ենք փաստել, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն սկսեցին իրագործել տված խոստումների տրամագծորեն հակառակը:

Ահա թե ինչպիսի կարծիք ուներ Նիկոլ Փաշինյանը մինչ հեղափոխությունը երևանյան շենքերի վերելակների մասին։

Հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ երևանցիների համար վերելակների սպասարկման վճարը՝ ամսական 1600 դրամը, կավելանա 20-30 տոկոսով, որպեսզի քաղաքապետարանը նոր վերելակների ֆոնդի գումարի մի մասն ի վերջո հավաքագրի:  Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ Երևան քաղաքի բյուջեն հաստատելիս ՔՊ-ականները կրճատել էին վերելակների վերանորոգմանն ուղղված ֆինանսավորումը: Հարց է առաջանում՝ եթե քաղաքային իշխանությունները տեղյակ էին, որ գումարները չեն հերիքելու՝ ինչո՞ւ էին կրճատում և ո՞ւր են ուղղվել խնայված գումարները:

2018 թվականից ի վեր Երևանի ՔՊ-ական քաղաքապետերը հանրությանը հրամցնում են աղբի վերամշակման գործարան ունենալու իրենց կայսերական նախագիծը: Նախագիծը, սակայն, այդպես էլ գրվեց սառույցին, իսկ երևանցիներն այսօր ստիպված են հաշտվել քաղաքում տարածվող աղբի անուշաբույրության հետ:

2018-ին ՔՊ-ն գնաց Երևանի քաղաքապետի ընտրություններին` խոստանալով կարճ ժամանակում կառուցել մետրոյի նոր կայարան: 2019-ի սկզբին նրանք թմբկահարում էին՝ նախատեսվում է մետրոյի երկու կայարան կառուցել, սկզբում կլինի առաջինը, հետո՝ երկրորդը։ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր երևանցիներին խոստանում մինչև 2023 թվականը մետրոյի նոր կայարան նրանց պարգևել, այնուհետև նույն Փաշինյանը հայտարարում էր, որ 2024-ին նոր սկսելու են կառուցման աշխատանքները: Նկատենք, որ դեռ պարզ չէ, թե երբ ի վերջո երևանցիներն իրենց աչքով կտեսնեն մետրոյի այդ նոր կայարանը:

Հեղափոխությունից շուրջ վեց տարի անց Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Շրջիկ առևտրով զբաղվող և օրվա հացն այդպես վաստակող քադաքացիներին այլընտրանք չառաջարկած քաղաքապետը որոշել է էլ ավելի կոշտ միջոցներ և չբավարարվել այդ առևտուրն արգելելով: Առաջարկվում է առգրավել այդ ապրանքը՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով օրվա հացը մի կերպ վաստակող քաղաքացիների գրպանին:

Երևանի ավագանին ընդունել է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։ Փաստացի կարմիր գծերի վճարը երևանցիների վրա 13 անգամ ավելի թանկ է նստելու: Մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ:

Օրեր առաջ էլ Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ: Մինչդեռ մինչ հեղափոխությունը Փաշինյանն անձամբ էր մասնակցում տրանսպորտի ուղևարձի թանկացման դեմ ակցիաներին։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԵս այստեղ մի փոշու հատիկ եմ, եթե Եկեղեցին ոտքի է կանգնել, ես ով եմ, որ այստեղ չլինեմ Դեռ շատերն են միանալու այս շարժմանը. Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված