London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Բրյուսելում բացվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակը

Political

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Բրյուսելում նոր գրասենյակ է բացել։ Գրասենյակի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին։

Բացման արարողությանը ներկա էին գրասենյակի գնման համար անհրաժեշտ գումարը նվիրաբերած բարերար ամուսիններ Էվելինա եւ Մայք Սարյանները, ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցչի տեղակալ Վարդան Սարգսյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Ֆլանդրիայից եւ Վալոնիայից քաղաքական ու հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

_MG_8018.JPG (779 KB)

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը բացման ելույթում նշեց՝ 2002 թվականին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հիմնադրումից ի վեր՝ սա գրասենյակի պատմության ամենանշանակալից իրադարձությունն է։ «Հայ դատին նվիրածս 55 տարվա գործունեության ամենաերջանիկ օրն է։ Սա մեր բոլորի տունն է, Հայ դատի պայքարը շարունակելու օրրանը։ Խորհրդանշական է, որ մեր գրասենյակի դիմաց Հայաստանի դեսպանությունն է։ Մեզ համար կարեւորը պետությունն է եւ հայ ժողովրդի բարեկեցությունը, դրա համար էլ մեր գործունությունը միշտ միտված է պետականամետ օրակարգերի», - նշեց Գասպար Կարապետյանը։

ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ 15 տարի առաջ, երբ իր գործունեությունը սկսեց պետական կառույցներում, Սփյուռքի նախարարությունում զբաղվում էր հենց Բելգիայի հայ համայնքով եւ առիթ ունեցել է աշխատելու Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի հետ։ «Ձեր գործունեության քսան տարիների ընթացքում դուք իսկապես իրագործել եք կարեւոր եւ ազգանվեր գործունեություն՝ փորձելով բարձրաձայնել հայկական հարցերի մասին եւ միեւնույն ժամանակ պահպանել հայկական ինքնությունը, մշակույթն ու պատմությունը։ Շատ կարեւոր է Սփյուռքի հետ կապերի հզորացումը, քանի որ այս բազմաշերտ համագործակցությունն ունի ահռելի ներուժ եւ այն պետք է ճիշտ օգտագործել», - ասաց Սարգսյանը։

_MG_8088.JPG (1.54 MB)

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Հայաստանը  լուրջ մարտահրավերների առջեւ է եւ  պայքարում է իր ինքնիշխանության,  անկախության, անվտանգության ու ժողովրդավարության համար, չկա այլ ընտրություն, քան միավորվելը։

Լեռնային Ղարաբաղի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսն իր խոսքում նշեց՝ մեծ երջանկություն է մասնակցել գրասենյակի բացման արարողությանը։ «Ուղիղ 11 տարի առաջ  մենք ծանոթացանք այս հանձնախմբի եւ Գասպար Կարապետյանի հետ։ Նրանց ջանքերով ու նախաձեռնությամբ բախտավորություն ունեցանք ստեղծելու Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս խումբը եւ այցելել Արցախ։ Բացահայտեցինք այդ հրաշալի երկիրն ու բնությունը եւ սիրահարվեցինք։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք»,- ասաց Անդրե դը Բյուսը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Բրյուսելը շարքային տեղ չէ, այլ Հայ դատի եվրոպական բոլոր նախաձեռնությունների իրագործման կենտրոնն է։ «Արցախի հարցը մեզ համար կորած չէ, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը շարունակում է մեր պայքարի կիզակենտրոնում լինել։ Մենք շարունակելու ենք հարցը միջազգային օրակարգում պահել», - ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝  հավելելով, որ այս աշխարհը օրենքի աշխարհ է, եւ, եթե չպայքարենք իրավունքների համար, ապա դրանք շատ շուտ կկորցնենք։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բելգիացի քաղաքական գործիչները միաբերան նշեցին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն այն եզակի օղակներից է, որի ջանքերի շնորհիվ քաղաքական շրջանակները հայկական հիմնախնդիրների մասին տեղեկանում եւ հարցը օրակարգում են պահում։ «Հայ համայնքը շատ կարեւոր համայնք  է Բելգիայում եւ, չնայած մի քանի սերունդ հայեր են բնակվում այստեղ, հայ ժողովրդի ապրած ողբերգական եւ աղետալի օրերի մասին մեր քաղաքական դաշտն այդքան էլ տեղեկացված չէր։ Այս գրասենյակի օգնությամբ է, որ մենք տեղեկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։ Նրանց կատարած աշխատանքը կամուրջի դեր ունի», - նշեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Գաեթան վան Գաուդզենհովենը։  

«Քաղաքական այս պայքարը Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում է իրականացվում։ Մենք՝ բելգիացի քաղաքական գործիչներս, Հայաստանն ու հայ դատը բացահայտեցինք այս գրասենյակի հետեւողական աշխատանքի շնորհիվ։  Բացահայտեցինք բառն եմ օգտագործում, քանի որ իսկապես մշակութային իմացությունից այն կողմ քաղաքական պայքարի ոչ մի նրբություն չգիտեինք, անտեսում էինք գրեթե ամեն ինչ։ Բելգիայի խորհրդարանականներն հարցի հանդեպ ավելի զգայուն դարձան գրասենյակի շնորհիվ», - նշեց Բրյուսելի խորհրդարանի նախկին փոխնախագահ Սերժ դը Պատուլը։  

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հուֆի խոսքով՝ գրասենյակն իր զեկույցների եւ հարցադրումների համար անհրաժեշտ, առաջին ձեռքից տեղեկությունների հիմնական աղբյուրներից մեկն է։ «Շատ կարեւորում եմ գրասենյակի գործունեությունն, առանց որի մեր արած աշխատանքն անկասկած թերի կլիներ», - ասաց բելգիացի խորհրդարանականը։

_MG_8070.JPG (1.63 MB)

Բոլոր ելույթներից եւ բարեմաղթանքներից հետո ելույթ ունեցավ բարերար Մայք Սարյանը, ով համառոտ ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, որը Հայոց ցեղասպանության օրերին ուղարկվել է Դեյր Զոր անապատ։ «Մեծ ծնողներս չորս ամիս հետո վերադարձել են Ադանա։ Ծնվել է հայրս, ում անվանել են Երջանիկ․ ուրախ էին, որ վերապրեցին ցեղասպանությունը։ Սակայն, շատ չանցած, նրանք նորից հարկադրված էին լքել Ադանան ու տեղափոխվել  Լիբանան, իսկ Լիբանանից՝ ԱՄՆ։ Երբ հասանք ԱՄՆ, 16 տարեկան պատանի էի, գրպանումս հարյուր դոլար հազիվ թե լիներ։ Եւ իմ առաջ խնդիր դրեցի՝ եթե մի օր ավելի շատ փող աշխատեմ, պետք է օգնեմ ազգիս։ Այսօր երջանիկ եմ, որ նպաստում եմ ազգիս պայքարին», - ասաց Մայք Սարյանը։

Նոր գրասենյակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի համար՝ վերահաստատելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու և եվրոպական մակարդակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հանձնառությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular