Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան Ալ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ Ապրիլի 27-ի աստղագուշակ 

Բրյուսելում բացվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակը

Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Բրյուսելում նոր գրասենյակ է բացել։ Գրասենյակի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին։

Բացման արարողությանը ներկա էին գրասենյակի գնման համար անհրաժեշտ գումարը նվիրաբերած բարերար ամուսիններ Էվելինա եւ Մայք Սարյանները, ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցչի տեղակալ Վարդան Սարգսյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Ֆլանդրիայից եւ Վալոնիայից քաղաքական ու հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

_MG_8018.JPG (779 KB)

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը բացման ելույթում նշեց՝ 2002 թվականին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հիմնադրումից ի վեր՝ սա գրասենյակի պատմության ամենանշանակալից իրադարձությունն է։ «Հայ դատին նվիրածս 55 տարվա գործունեության ամենաերջանիկ օրն է։ Սա մեր բոլորի տունն է, Հայ դատի պայքարը շարունակելու օրրանը։ Խորհրդանշական է, որ մեր գրասենյակի դիմաց Հայաստանի դեսպանությունն է։ Մեզ համար կարեւորը պետությունն է եւ հայ ժողովրդի բարեկեցությունը, դրա համար էլ մեր գործունությունը միշտ միտված է պետականամետ օրակարգերի», - նշեց Գասպար Կարապետյանը։

ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ 15 տարի առաջ, երբ իր գործունեությունը սկսեց պետական կառույցներում, Սփյուռքի նախարարությունում զբաղվում էր հենց Բելգիայի հայ համայնքով եւ առիթ ունեցել է աշխատելու Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի հետ։ «Ձեր գործունեության քսան տարիների ընթացքում դուք իսկապես իրագործել եք կարեւոր եւ ազգանվեր գործունեություն՝ փորձելով բարձրաձայնել հայկական հարցերի մասին եւ միեւնույն ժամանակ պահպանել հայկական ինքնությունը, մշակույթն ու պատմությունը։ Շատ կարեւոր է Սփյուռքի հետ կապերի հզորացումը, քանի որ այս բազմաշերտ համագործակցությունն ունի ահռելի ներուժ եւ այն պետք է ճիշտ օգտագործել», - ասաց Սարգսյանը։

_MG_8088.JPG (1.54 MB)

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Հայաստանը  լուրջ մարտահրավերների առջեւ է եւ  պայքարում է իր ինքնիշխանության,  անկախության, անվտանգության ու ժողովրդավարության համար, չկա այլ ընտրություն, քան միավորվելը։

Լեռնային Ղարաբաղի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսն իր խոսքում նշեց՝ մեծ երջանկություն է մասնակցել գրասենյակի բացման արարողությանը։ «Ուղիղ 11 տարի առաջ  մենք ծանոթացանք այս հանձնախմբի եւ Գասպար Կարապետյանի հետ։ Նրանց ջանքերով ու նախաձեռնությամբ բախտավորություն ունեցանք ստեղծելու Արցախի հետ բարեկամության ֆրանսախոս խումբը եւ այցելել Արցախ։ Բացահայտեցինք այդ հրաշալի երկիրն ու բնությունը եւ սիրահարվեցինք։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք»,- ասաց Անդրե դը Բյուսը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Բրյուսելը շարքային տեղ չէ, այլ Հայ դատի եվրոպական բոլոր նախաձեռնությունների իրագործման կենտրոնն է։ «Արցախի հարցը մեզ համար կորած չէ, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը շարունակում է մեր պայքարի կիզակենտրոնում լինել։ Մենք շարունակելու ենք հարցը միջազգային օրակարգում պահել», - ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝  հավելելով, որ այս աշխարհը օրենքի աշխարհ է, եւ, եթե չպայքարենք իրավունքների համար, ապա դրանք շատ շուտ կկորցնենք։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բելգիացի քաղաքական գործիչները միաբերան նշեցին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն այն եզակի օղակներից է, որի ջանքերի շնորհիվ քաղաքական շրջանակները հայկական հիմնախնդիրների մասին տեղեկանում եւ հարցը օրակարգում են պահում։ «Հայ համայնքը շատ կարեւոր համայնք  է Բելգիայում եւ, չնայած մի քանի սերունդ հայեր են բնակվում այստեղ, հայ ժողովրդի ապրած ողբերգական եւ աղետալի օրերի մասին մեր քաղաքական դաշտն այդքան էլ տեղեկացված չէր։ Այս գրասենյակի օգնությամբ է, որ մենք տեղեկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։ Նրանց կատարած աշխատանքը կամուրջի դեր ունի», - նշեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Գաեթան վան Գաուդզենհովենը։  

«Քաղաքական այս պայքարը Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում է իրականացվում։ Մենք՝ բելգիացի քաղաքական գործիչներս, Հայաստանն ու հայ դատը բացահայտեցինք այս գրասենյակի հետեւողական աշխատանքի շնորհիվ։  Բացահայտեցինք բառն եմ օգտագործում, քանի որ իսկապես մշակութային իմացությունից այն կողմ քաղաքական պայքարի ոչ մի նրբություն չգիտեինք, անտեսում էինք գրեթե ամեն ինչ։ Բելգիայի խորհրդարանականներն հարցի հանդեպ ավելի զգայուն դարձան գրասենյակի շնորհիվ», - նշեց Բրյուսելի խորհրդարանի նախկին փոխնախագահ Սերժ դը Պատուլը։  

Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հուֆի խոսքով՝ գրասենյակն իր զեկույցների եւ հարցադրումների համար անհրաժեշտ, առաջին ձեռքից տեղեկությունների հիմնական աղբյուրներից մեկն է։ «Շատ կարեւորում եմ գրասենյակի գործունեությունն, առանց որի մեր արած աշխատանքն անկասկած թերի կլիներ», - ասաց բելգիացի խորհրդարանականը։

_MG_8070.JPG (1.63 MB)

Բոլոր ելույթներից եւ բարեմաղթանքներից հետո ելույթ ունեցավ բարերար Մայք Սարյանը, ով համառոտ ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, որը Հայոց ցեղասպանության օրերին ուղարկվել է Դեյր Զոր անապատ։ «Մեծ ծնողներս չորս ամիս հետո վերադարձել են Ադանա։ Ծնվել է հայրս, ում անվանել են Երջանիկ․ ուրախ էին, որ վերապրեցին ցեղասպանությունը։ Սակայն, շատ չանցած, նրանք նորից հարկադրված էին լքել Ադանան ու տեղափոխվել  Լիբանան, իսկ Լիբանանից՝ ԱՄՆ։ Երբ հասանք ԱՄՆ, 16 տարեկան պատանի էի, գրպանումս հարյուր դոլար հազիվ թե լիներ։ Եւ իմ առաջ խնդիր դրեցի՝ եթե մի օր ավելի շատ փող աշխատեմ, պետք է օգնեմ ազգիս։ Այսօր երջանիկ եմ, որ նպաստում եմ ազգիս պայքարին», - ասաց Մայք Սարյանը։

Նոր գրասենյակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի համար՝ վերահաստատելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու և եվրոպական մակարդակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հանձնառությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ
Ամենադիտված