«Տիտանիկ» ֆիլմի դուռը աճուրդում վաճառվել է 718 000 դոլարով
Լուսանկարներ![«Տիտանիկ» ֆիլմի դուռը աճուրդում վաճառվել է 718 000 դոլարով](/timthumb.php?src=disc/27-03-24/949e481ecb12c333b952505df8c51b61.jpg&w=780)
«Տիտանիկ» ֆիլմի հայտնի դուռը, որի շնորհիվ փրկվեց գլխավոր հերոսուհին, աճուրդում վաճառվել է 718 000 դոլարով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ռեկվիզիտը գնվել է Heritage Auctions-ի հոլիվուդյան ֆիլմերի հուշանվերների աճուրդից: Լոտի մեկնարկային գինը կազմել է 40 000 դոլար։
Այն ռեկվիզիտ է, որը ստեղծվել է Տիտանիկի խորտակումից հետո պահպանված փայտի կտորի հիման վրա: Այն ապշեցուցիչ նմանություն ունի Լուի XV ոճով դեկորատիվ վահանակին, որը պահվում է Նոր Շոտլանդիայի Հալիֆաքս քաղաքի ծովային թանգարանում:
Դուռը ունի 8 ֆուտ (մոտ 2,44 մետր) երկարություն և 41 դյույմ (մոտ 1,04 մետր) լայնություն։
![](disc/27-03-24/2955ad08492ecd170ea7a6e770e683de.jpg)
![](disc/27-03-24/09d225207f5ffe4da43542ce4e54d241.jpg)
![](disc/27-03-24/77932b1888eae1daf6df5a5db3bbd2f7.jpg)
![](banners/armflix.jpg)