Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում
Աշխարհ![Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում](/timthumb.php?src=disc/27-03-24/91b80cf34b2afcd9afa27b4607cbb279.jpg&w=780)
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
««Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով: Տեղում աշխատում են ոստիկաններն ու կինոլոգները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ստուգվում է նաև հարակից տարածքը, պարզվում է սպառնալիքի մասին հայտնած անձի ինքնությունը։
![](banners/armflix.jpg)