Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. Պուտին
Համաշխարհային Մամուլ![Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. Պուտին](/timthumb.php?src=disc/28-03-24/fe5230d0c744bc07a75657e69a28a014.jpg&w=780)
Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է, ռազմական ծախսերի տարբերությունը մեծ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի ղեկավարը Տորժոկ աշխատանքային այցի ընթացքում զրույց է ունեցել ռազմական օդաչուների հետ։
«2022 թվականին ԱՄՆ-ն ռազմական ծախսերի վրա օգտագործել է, եթե չեմ սխալվում, 811 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ 72 միլիարդ։ Դա ուղղակի անհեթեթություն է»,- ասել է Պուտինը։
![](banners/armflix.jpg)