Բրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Լուսանկարներ![Բրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)](/timthumb.php?src=disc/29-03-24/406a7609ef9ca45c6c27626322a21603.jpg&w=780)
Բրազիլիայի արևելքում գտնվող Ռեսիֆե քաղաքում (Պերնամբուկո նահանգ) 28 հարկանի երկնաքեր է բռնկվել, հայտնում են Itatiaia-ն և Portal Tucuma-ն։
Այրվող շենքը գտնվում է Տորե թաղամասում՝ Պադրե Անչիետա և Ռեալ դա Տորրե փողոցների անկյունում, նշում է հրատարակությունը։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ երկնաքերը կառուցման փուլում է, և հրդեհը ընդգրկել է դրա վերին հարկերը։
Հրդեհը սկսվել է մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ մարտի 29-ին՝ 03:00-ին): Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Մոտակա ճանապարհներով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է։
Տեսանյութը՝ այստեղ։
![](disc/29-03-24/53d9b404a4cbeca722da0488ececbfef.jpg)
![](disc/29-03-24/ddca87524d8835006a307983e1fa8f97.jpg)
![](banners/armflix.jpg)