Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Սպորտ![Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին](/timthumb.php?src=disc/29-03-24/83657df47a705314271641f873389fd9.jpg&w=780)
Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31–ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով, այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն վաղը՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը` ապրիլի 6-ին, ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11 –ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը:
![](banners/armflix.jpg)