Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին
Աշխարհ![Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին](/timthumb.php?src=disc/29-03-24/786e6dcf9796509ef21f1d1000ffbe78.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար առաջնահերթություն են հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների և հարևանների հետ, այդ շփումները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի հիման վրա:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Պուտինն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում ՌԴ գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս Մոսկվան միշտ կարևորում է ամենամոտ գործընկերների, ընկերների և հարևանների հետ հարաբերությունները:
ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի հարեւանների հետ առևտրատնտեսական և քաղաքական կապերի մակարդակը մշտապես աճում են, երկիրը ավանդաբար ելակետ է ընդունում այն, որ շփումները պետք է հիմնված լինեն միմյանց շահերը հաշվի առնելու վրա։
![](banners/armflix.jpg)