Ես դեռ հույս ունեմ, որ Կիլիանը կփոխի իր միտքը․ Էնրիկեն՝ Մբապեի մասին
СпортՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ շարունակում է հուսալ, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կորոշի չհեռանալ ակումբից։
«Ես դեռ հույս ունեմ, որ Կիլիանը կփոխի իր միտքը: Նա դեռ ոչինչ չի հայտարարել։ Նա դեռ կարող էր փոխել իր միտքը։ Եկեք պատկերացնենք, որ այս մրցաշրջանում մենք հաղթում ենք չորս տիտղոս, և Կիլիանը կատարում է իր ընտրությունը վերջին րոպեին ու որոշում, որ մնում է Փարիզում»,-Էնրիկեի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։